2014 թվականի հունվարի 31-ին Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման ձայնագրությունից պարզ դարձավ, որ երբ նրան հարցրել էին, թե ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը Մաքսային միությանն անդամակցելու որոշումից առաջ, նա պատասխանել էր․ «Չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»։ Այս խոսքերը մեջբերելով՝ դեկտեմբերի 8-ին լրագրողները Ազգային Ժողովում Ռուսաստանի միության նախագահ Արա Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչ գիշերվա մասին է խոսքը։
ԱԺ֊ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով լսումներին ներկայացած Աբրահամյանը պատասխանել է․ «Ես տեղյակ չեմ այդ հայտարարությունից։ Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ ես մասնակցել եմ այդ գործընթացին, այն մեկ տարուց ավել քննարկվել է»։
Այսպիսով՝ «Ժողովուրդ» թերթը այսօրվա համարում եզրակացնում է․ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին սխալ է հանել՝ փաստացի ապացուցելով, որ նա ստախոս է կամ, առնվազն, ազնիվ գործընկեր չէ միջազգային հանրության համար։
«Համաձայնեք, որ իսկապես տգեղ բան է ստացվել։ Սերժ Սարգսյանը երեք տարի շարունակ Հայաստանի բոլոր մակարդակի չինովնիկներին հանձնարարել է եվրոինտեգրման շուրջ ռեալ քայլեր անել, բանակցություններ վարել, սակայն իրականում գոնե վերջին մեկ տարուց ավել «տակից» աշխատել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Եվրասիական միությանն անդամակցելու ռեալ խոստումներով», – գրում է թերթը։
մանրամասները՝ «Ժողովրդի» դեկտեմբերի 9-ի համարում