Երևանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար, տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
«Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ քաղաքագետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից այն աստիճան են կտրվել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ուտուշ֊խմուշ և համերգ֊մամերգ կազմակերպելուց բացի, նրանց մտքով ոչինչ չի անցնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում