Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը սկսում է նախատեսված ժամկետից՝ 2015 թվականի հունվարի 1-ից ավելի վաղ՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ից: Այս մասին ասված է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը հիշեցնում է, որ B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար: F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվի բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ: