Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր է ստացել, որ կանխիկ դրամի պակաս է զգացվում: Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանում կանխիկացնել իրենց աշխատավարձերը: Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են՝ դրամ չկա:
Թերթի աղբյուրների համաձայն, սա պայմանավորված է երկու գործոնով․ նախ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը և Ամանորի գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են: Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները՝ այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ–ին՝ պահուստավորման նպատակով, և իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում:
«Մեր տեղեկություններով, այս խնդիրը լուծելու համար բազմաթիվ բանկեր ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տրամադրության տակ եղած արտարժույթը, և այս ճանապարհով երեկ օրվա վերջում իրավիճակը սկսել էր կարգավորվել: Այս ամենը, սակայն, շատերին է ստիպում մտածել, որ ֆինանսական շուկան դեռևս չի հաղթահարել դեկտեմբերյան շոկը», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում