հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Հիմա ազգային դավաճանն ո՞վ ա»․ Սաքունցը պաշտոնյաների անուններ է տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիմա ազգային դավաճանն ո՞վ ա»․ Սաքունցը պաշտոնյաների անուններ է տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Զինված ուժերի խնդիրն այն է, որ քրեական գործերով անցնող պաշտոնատար անձինք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում, այլև շարունակում են պաշտոնավարել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նա հիշեցրել է սպառազինության ապօրինի իրացման դեպքի մասին, երբ գործով մեղավոր է ճանաչվել միայն մեկ անձ՝ Վանիկ Մանուկյանը։ Ընդ որում՝ դատական նիստը փակ է եղել ու արագացված կարգով։

Սաքունցն ասել է, որ գործով անցնող պաշտոնատար անձանց նկատմամբ հետապնդում չի իրականացվել, ավելին՝ նրանք շարունակում են պաշտոնավարել։ Իրավապաշտպանը թվարկել է գործով հիշատակվող անձանց անունները՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Գարեգին Գաբրիելյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյան, նույն դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ Սերոբ Աբրահամյան և այլք։

«Գիտե՞ք՝ ինչ սպառազինությունների մասին է խոսքը։ Այն իրացրել են Վրաստանում և մեծ չափով դրամական եկամուտներ ստացել։ Մեկ հոգին կարողացել է այդքան սպառազինություն Հայաստանի սահմանից դուրս հանե՞լ», ֊ հարց է բարձրացրել իրավապաշտպանը։

Նա ուշագրավ է համարել այն, որ, օրինակ, գործով անցնող պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլ նաև նոր պաշտոն է ստացել և այժմ զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

«Իսկ ո՞վ է նշանակում ու հանում պաշտոններից։ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը», ֊ ասել է Սաքունցը։

Նա հայտարարել է, որ իրավիճակի փոփոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ կոռուպցիայի գործով անցնող մարդիկ շարունակում են պաշտոնավարել։

«Սա է կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառը։ Կոռուպցիայի կնքահայր գլխավոր գերագույն հրամանատարը ինքը հովանավորում է անձանց։ Հետո մեզ են ասում՝ ազգային դավաճան եք։ Հիմա դավաճանն ով ա՞։ Զենքն ով վաճառում է, սպառազինությունն իրացնում է հարևան երկրներում։ Չգիտենք՝ Վրաստանից ուր է գնում այդ զենքը՝ Ադրբեջա՞ն, թե՞ Թուրքիա», ֊ ասել է Սաքունցը։