Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի դեմ պայքար է սկսել բուհի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ:
ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Թերթի տեղեկություններով՝ նախարար Աշոտյանը որոշել է սատարել ուսխորհրդին և համապատասխան բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ:
«Եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլևս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում