Home / Հայաստան / Զարուհի Փոստանջյանն ու Վարդգես Գասպարին պարգևատրվեցին Գյումրիում

Զարուհի Փոստանջյանն ու Վարդգես Գասպարին պարգևատրվեցին Գյումրիում

Գյումրիում Խոսքի ազատության օրվա կապակցությամբ պարգևատրվել են մի շարք լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաղարդագրության համաձայն՝ այս տարի պարգեևատրվել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խիզախ հրապարակային խոսքի համար, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին` քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ազատության, համառության և հետևողականության համար, «Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արևշատյանը` օպերատիվ աշխատանքի համար, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանը` «Մոդուս Վիվենդի» ռադիոհաղորդաշարի համար (Լրատվական ռադիո-106,5 FM), գրող և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը` հրապարակախոսական հսկայական աշխատանքի, վավերագրերի, «Դոն Կիխոտի օրագիրը» և «Ձնեմարդու ավետարան» գրքերի համար, Գայանե Աբրահամյանը` Lragir.am-ում և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում թողարկած հեռուստահաղորդումների շարքերի ու սոցիալական խնդիրների մասին հոդվածների շարքի համար, Մեդիա Կենտրոնը` հանրային բազմազան խնդիրները խորությամբ և ուշադրությամբ լուսաբանելու համար:  

Անցյած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգևատրվել և խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2014թ.- Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը  հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար: 
 
2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:

2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան): 

2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը: