Home / Հայաստան / Վարչապետն ԱԺ ամբիոնից խոստացավ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարել մինչև տարեվերջ

Վարչապետն ԱԺ ամբիոնից խոստացավ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարել մինչև տարեվերջ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերիի պարտքը մարել մինչև ընթացիք տարվա վերջ։ Այս մասին նա հայտարարել է այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը (Երվանդ Զախարյան) ասել է, ես էլ հաստատում եմ, որ մինչև 2015 տարվա վերջ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը պետք է մարվի», ֊ նշել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ «Նաիրիտի» հարցը խորն է և բազմակողմանի, սակայն իրենք այդ խնդրի կապակցությամբ նորություն կունենան մայիսի վերջին֊հունիսի սկիզբին։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով մարել իրենց 18-24 ամսվա աշխատավարձի պարտքը։ Նախորդ շաբաթ նրանք այդ պահանջով երկօրյա նստացույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։

Երկրորդ պահանջը «Նաիրիտի» վերագործարկումն է։ Ակցիա անցկացնողները նշում են, որ այդ խնդիրը առաջնային կդարձնեն պարտքի ամբողջական մարումից հետո։ Երեկ կայացած բողոքի ակցիայի ժամանակ «Նաիրիտի» աշխատակիցները նշել են, որ մայիսի 25-ին Հովիկ Աբրահամյանից ակնկալում են պարտքի մարման հստակ ժամանակացուցյ ստանալ։