Home / Հայաստան / «Օրանժ»֊ի համարները չէին գաղտնալսում․ պատգամավորները ծանր են տարել ընկերության վաճառքը․ «ՀԺ»

«Օրանժ»֊ի համարները չէին գաղտնալսում․ պատգամավորները ծանր են տարել ընկերության վաճառքը․ «ՀԺ»

«Օրանժ Արմենիա» ընկերությունը «Յուքոմին» վաճառելու մասին նորությունը բավական վատ է ընդունվել շատ պատգամավորների ու պաշտոնյաների շրջանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Օրանժը», թերթի համաձայն, Հայաստանում միակ կապի օպերատորն էր, որն Ազգային անվտանգության ծառայությանը թույլ չէր տալիս առանց դատարանի որոշման լսել իրենց բաժանորդների հեռախոսային խոսակցությունները և առանց այդ համապատասխան որոշումների՝ ԱԱԾ֊ին չէր տրամադրում իր բաժանորդների խոսակցությունների սղագրությունները։

«Այդ իսկ պատճառով՝ շատ պատգամավորներ և զանազան պաշտոնյաներ վերջին շրջանում զուգահեռ նաև «Օրանժի» համար էին պահում։ Մասնավոր զրույցներում ՀՀԿ֊ական պատգամավորները նշում են, որ այլևս զրկված են հեռախոսով գոնե մասամբ ապահով հաղորդակցվելու հնարավորությունից»,֊ եզրափակում է «ՀԺ»֊ն։