Այսօր Ազգային ժողովի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումներին նվիրված ԱԺ նիստերը։
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով «սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարևորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը և ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը»։
Նշենք, որ երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում նման հորդորով հանդես են եկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե առաջարկը չի ընդունվի և որ այն պրովոկացիոն է։