Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Այս մասին հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Ժողովուրդ» թերթի հարցին՝ ինչպե՞ս է ԱՄՆ վերաբերում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ։
«Մեր պատկերացմամբ՝ կողմերը համակարծիք են այս հարցում, և թեման արդեն իսկ քննարկվել է»,- նշել է Ուորլիքը։
Միևնույն ժամանակ ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ կարգավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։
«Խաղաղապահ ուժերի կազմը շարունակում է մնալ բանակցման ենթակա թեմա, բայց, ի վերջո, դա որոշելու են կողմերը», ֊ ասել է Ուորլիքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում