Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 12-ը դեռևս մնում են Ուզլովայա քաղաքի հիվանդանոցում և Կիրեևսկի շրջանի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ռուսաստանյան հիվանդանոցներում գտնվող մարդկանցից 5֊ի՝ Սերյոժա Սարգսյանի, Հակոբ Նահապետյանի, Հասմիկ Եսայանի, Ապրես Ասրյանի և Հռիփսիմե Սերիկոնյանի վիճակը կայուն ծանր է գնանահատվում։ Հիվանդներից ևս մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության կամ բավարար։
Նախարարությունը նաև հայտնում է, որ ավտովթարի հետևանքով զոհված 8 քաղաքացիների դիերն այսօր Հայաստան են բերելու։