հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների ճանապարհը փակել են ցեմենտի պարկերով

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների ճանապարհը փակել են ցեմենտի պարկերով

Երեկ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման մասնակիցների քարոզարշավը Քարակերտ գյուղում խոչընդոտների է հանդիպել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը։ Նա ասել է, որ գյուղ մտնող ճանապահն ամբողջովին փակված էր ցեմենտի պարկերով, և քարոզարշավի մասնակիցները ստիպված էին քայլել դեպի գյուղ։

«Գյուղում էլ մենք տեսանք, որ մշակույթի տունն ապօրինի կերպով զավթվել էր «Այո»-ի բանակի կողմից», – պատմել է Սյուզան Սիմոնյանը։

Շտաբի անդամն ասել է, որ նման քայլերով ռեժիմն ապացուցում է, որ պատրաստ չէ լեգիտիմ հանրաքվե անցկացնել։

Քարոզարշավը խոչընդոտելու մասին «Նոր Հայաստան» շարժումն այսօր հայտնել է Հայաստանում հավատարմագրված 12 միջազգային կառույցների: