Home / Հայաստան / «Ժառանգության» փոխնախագահը բարձրաձայնել է խախտումների և ճնշումների մասին

«Ժառանգության» փոխնախագահը բարձրաձայնել է խախտումների և ճնշումների մասին

Երևանի Մալաթիա֊Սեբաստիա 7/33 ընտրատեղասաի մոտ՝ գազելներում, ընտրողներին գումար են բաժանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ Ազատության հրապարակում կայացած հանդիպման ժամանակ հայտնել Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչև 12:00-ի սահմանները, Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող մարդիկ շարժմանը հայտնել են ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքերի մասին:

Մասնավորապես․

Արարատի մարզի 16/42 ընտրատեղամասում (Նոր Խարբերդ) արձանագրվել է լցոնման դեպք: Պատռված է եղել արկղի կնիքը:

Երևանի Մալաթիա֊Սեբաստիա համայնքի 7/23 ընտրատեղամասում միևնույն խմորեղենի ցեխում աշխատող 116 մարդ է քվեարկել:

Նույն համայնքի 7/22 տեղամասում մարդկանց քվեաթերթիկներ են տրվել առանց ստորագրության:

Մարտիրոսյանի խոսքով՝ այս անգամ հատկապես մեծ են եղել հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումները: Նա նշել է, որ այսօր խնդիրներ են առաջացել նաև վստահված անձների հետ կապված՝ «Ժառանգություն» կուսակցության կեղծ վկայականներով ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները որպես վստահված անձ են ներկայացել: Նա նշել է, որ իրենք առայժմ չեն պարզել, թե ինչ ճանապարհով են այդ վկայականները հայտնվել ՀՀԿ֊ականների մոտ։