Դեկտեմբերի վերջին վրացի սահմանապահներն արգելել են Հայաստանի Հանրային հեռուստատեսության սպրոտային մեկնաբան Կարեն Գիլոյանին մուտք գործել Վրաստան։ Ինչպես գրում է Hetq.am֊ը՝ միջադեպը տեղի է ունեցել հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում, սահմանապահները Գիլոյանին բացատրություն չեն տվել և վերջինս ստիպված է եղել հետ վերադառնալ։
Hetq.am ֊ ի հետ զրույցում Կարեն Գիլոյանը, ով ծնունդով Ախալքալաք քաղաքից է, նշել է, որ իր համոզմամբ թյուրիմացություն է տեղի ունեցել և հարցը կկարգավորվի:
Գիլոյանի խոսքով՝ հետագայում իրեն Ախալքալաքից ասել են, որ ոչ մի խնդիր չկա և կարող է գնալ Վրաստան, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով ինքը դեռ չի փորձել մեկնել ծննդավայր։