Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իր կարիերան կշարունակի թուրքական «Բեշիքթաշ» ակումբում։ Օզբիլիսն արդեն ժամանել է Ստամբուլ պայմանագրի վերջնական քննարկման համար, և թուրքական ԶԼՄ֊ները Մոկսվայի «Սպարտակից» Օզբիլիսի տեղափոխումը կայացած փաստ են համարում։ Նշվում է, որ Օզբիլիսը «Բեշիքթաշի» հետ 4.5 տարվա պայմանագիր է ստորագրելու։
Թուրքական մամուլը, չնայած նշում է, որ Օզբիլիսին իր կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսում», սակայն ընդգծում են այն փաստը, որ հայաստանցի ֆուտբոլիստը ծնունդով Ստամբուլից է, ու փաստորեն հարազատ քաղաք է վերադառնում։
«Բեշիքթաշի» առջև այս տարի խնդիր է դրվում նվաճել Թուրքիայի չեմպիոնի կոչումը։ Այս պահի դրությամբ թիմը հավաքել է 41 միավոր՝ 2 միավոր զիջելով «Ֆեներբահչեին», սակայն «Բեշիքթաշը» 1 հանդիպում մրցակցից պակաս է անցկացրել։
2014 թվականի ամռանը ստացած վնասվածքից հետո Օզբիլիսը երկար ժամանակ բուժվում էր, որի հետևանքով կորցրեց իր տեղը Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմում։ Հունվարի 1-ին տրասնֆերային պատուհանի բացվելուց հետո եվրոպական մամուլը գրում էր, որ Օզբիլիսով հետաքրքրվում է նաև իսպանական «Ռայո Վալյեկանոն»։