Վերջին երկու տարում նավթի միջազգային գինը քառակի անկում է ապրել՝ մեկ բարելի համար 120 դոլարից հասնելով 30-ի: Նավթի հետևից ավելի քան կրկնակի էժանացել է բենզինն ու դիզելային վառելիքը, սակայն Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, բենզինի գինն էականորեն չի փոխվել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացրած տեսանյութում նշվում է, որ բենզինի բարձր գնի պատճառը ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության Հայաստանում ունեցած մենաշնորհն է։
Ռուսաստանյան պետական ընկերությունը հայաստանցիների հաշվին գերշահույթներ է ապահովում, նշում են անիմացիոն տեսանյութի հեղինակները։