Home / Հայաստան / Ղարաբաղյան հակամարտության սրումը ձեռնտու է Պուտինին․ քաղաքագետ

Ղարաբաղյան հակամարտության սրումը ձեռնտու է Պուտինին․ քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումն առաջին հերթին ձեռնատու է Կրեմլին։ Այս մասին apostrophe.com կայք ում գրում է ռուսաստանցի քաղաքագետ և հասարակական գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին։ Նրա կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը հրարհրում է հրադադարի ռեժիմի խախտումը, որպեսզի այնուհետև հանդես գա «խաղարարի» կարգավիճակով։

Պիոնտկովսկին նշում է, որ դա Պուտինին հնարավորություն կտա նաև իր ազդեցության գոտու մեջ ներառել Վրաստանը։ Կրեմլը նաև ցանկանում է Արևմուտքն անընդհատ լարվածության մեջ պահել՝ ցույց տալու համար, որ համաշխարհային քաղաքականությունում ոչ մի հարց չի կարող լուծվել առանց Ռուսաստանի։

«Լեռնային Ղարաբաղում լարվածությունը շատ տարօրինակ է թվում։ Զուտ ռազմական առումով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին ձեռնատու չէ ռազմական գործողությունների սրումը։

Հայաստանը իդեալական պաշտպանական դիրք է զբաղեցնում։ Հենց դրա համար էլ նա օկուպացրել է Ադրբեջանի մոտ 6 շրջաններ՝ անհաղթահարելի պաշտպանական գիծ ունենալու և Ղարաբաղի պաշտպանությունը ապահովելու համար։ Հենց դրա պատճառով, չնայած Ռուսաստանից գնած մեծ թվով զինամթերքին, Ադրբեանը չի կարողանում ճեղքել պաշտպանական այդ գիծը։

Հայերին նույնպես ձեռնատու չէ այս սահմաններից այն կողմ գնալը։ Դա միանշանակ անիմաստ է ռազմական տեսանկյունից, քանի որ նրանց ռազմաքաղաքական խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքը պաշտպանելն է և նրանք հավակնություններ չունեն այն ընդլայնել։ Այսպիսով, ռազմական առումով իրավիճակը պատային է»,- ասել է Պիոնտկովսկին։

Փորձագետի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ները «հուշում» են, որ Թուրքիան «Մեծ, ծնկներից ելնող Ռուսաստանին» վատություն անելու համար է հրահրել Ադրբեջանին ևս մեկ ճակատ բացել ընդդեմ Հայաստանի։ Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշնակիցն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ճակատ է բացում նաև Ռուսաստանի դեմ․

«Սակայն դժվար է հավատալ, որ Ադրբեջանը Էրդողանի ամբիցիաների համար կարող է այդքան հեշտությամբ դիմել նման ռիսկային արկածախնդրության։ Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այս լարվածությամբ ավելի հետաքրքված է Մոսկվան։ Պուտինը, որպես մեծ խաղարար, արդեն իսկ առաջարկել է իր ծառայություններն այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Ահա, նա խաղարարություն է անում Ուկրաինիայում և Սիրիայում, ինչո՞ւ խաղարարություն չանի նաև Հարավային Կովկասում։ Ընդ որում, այդ խաղարարությունը նրան հնարավորություն կտա բավական բացահայտ, ականջները փոխ տված արևմտյան պետությունների համաձայնությամբ, զորք ուղարկել կողմերի բաժանման հատված։

Իսկ դա արդեն նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն պարզապես վերահսկողություն է հաստատում Ադրբեջանի և Հայաստանի վրա, ինչը Մոսկվան վաղուց արել է, այլ նաև Վրաստանի վրա։ Անմիջապես խնդիր կծագի ճանապարհ բացել դեպի Գյումրիում տեղակայված ռուսական բազան, իսկ այդ ճանապարհն անցնում է Վրաստանով։

Եթե հիշում եք, 2 շաբաթ առաջ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար պարոն Կարասիկը չարագուշակ արտահայտություն արեց այն մասին, որ Վրաստանի հետ հարաբերությունում Ռուսաստանի համբերությունն անսահման չէ։ Իսկ Վրաստանում այս տարվա սեպտեմբերին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ, ամենայն հավանականությամբ, կարող է պարտվել Կրեմլի կողմից նշանակված, ռուս օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորած, այսպես կոչված, Վրացական երազանքի կուսակցությունը։

Պատասխանելով այն դասական հարցին, թե «ու՞մ է դա ձեռնտու»՝ ես հակված եմ ենթադրել, որ սա միայն Պուտինին է ձեռնտու, որպեսզի արդեն որերորդ անգամ հայտարարի իրեն մեծ խաղարարար։

Պուտինին պետք է ամբողջ օրը երևա հեռուստատեսությամբ որպես «գլոբալ քաղաքականությունը որոշող»՝ կամ պատերազմ վարի, կամ դադարեցնի այն, կամ էլ խաղարարություն անի։ Գլխավորն այն է, որ նա միշտ նստած լինի մեծ քաղաքականության սեղանին՝ ոտքերը այդ սեղանի վրա դրած։ Պուտինի գլխավոր նպատակներից մեկը Արևմուտքին մշտական լարվածության մեջ պահելն ու հիշեցնելն է, որ առանց իրեն համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մի խնդիր չի կարող լուծվել: Հատկապես, երբ դրանք իր կողմից էլ ստեղծվում են», ֊ նշում է քաղաքագետը։