Home / Բանակ / Ոչ պաշտոնական

Ոչ պաշտոնական

Epress.am-ը առանձնացրել է սոցցանցերի հայաստանյան օգտատերերի հետևյալ գրառումները.

– Այս խելագար պատերազմում շատերը (հիմնականում նրանք, ովքեր բավականին հեռու են շփման գծից) կորցնում են իրենց մարդկությունը, ոգևորվում սպանված զինվորների լուսանկարներից ու տարածում դրանք՝ հաշվելով մահացությունները՝ ասես ֆուտբոլային խաղի արդյունք: Նման իրավիճակում (խոսքս հիմնականում ուղղված է մարդկանց, ովքեր տարածում են ատելությամբ, ՙազգայնականությամբ՚ լի ռազմատենչ լուսանկարներն ու գրառումները), մի պահ դադար տվեք ու գիտակցեք, որ պատերազմը ձեզ համար այլևս զուտ ինքնապաշտպանական ռազմավարություն չէ կամ արտառոց դրություն (որ հույս ունեք շուտով կավարտվի որքան հնարավոր է քիչ զոհերով), այլ խորապես արմատացած պատրիարխալ/մաչոական/տիրապետական անմարդկային ագահության զարթոնքի դրսևորում, որը ցանկանում է կյանքեր ոչնչացնել, տիրել ավելիին ու ավելիին, կուլ տալ շուրջն ամեն ինչ ու զգալ ծայրահեղ հպարտություն դա անելիս: Պատերազմը (ինչպես միշտ) հրահրում ու խաղում են իշխանության գլխին գտնվող սպիտակամորթ հարուստ տղամարդիկ, իսկ մենք բոլորս՝ քաղաքացիական անձինք, զինվորները, տղամարդիկ, կանայք, տարեցներն ու երեխաները, անկախ այն բանից, թե սահմանի որ կողմում ենք գտնվում, զոհեր ենք: ԶԶվանք եմ ապրում:

***

– Սա իմ պատերազմը չէ, սա կոռումպացված պետական մեքենայի պատերազմն է: Քաղաքական հաղթանակների համար, տնտեսական հաղթանակների համար: Ազդեցության, ուժի, փողի համար: Լավ քողարկված հայրենասիրական հռետորաբանության մեջ: Իմ ու քո ստացածը միայն անմեղ մարդկանց կյանքի կորուստն է լինելու: Հասարակ մարդիկ պատերազմներում հաղթանակ չունեն: Ահա, թե ինչու սա իմ պատերազմը չէ:

***

– Մահեր, վիրավորներ, սպանված ու հաշմված հայ, ադրբեջանցի էրեխեք (կենդանի ուժի կորուստ ! ՊՆ)..
Ի՞նչնա դրդում հասարակ մարդուն սպանել իր նմանին, սպանել իր էրեխու նման էրեխու: Պետական, ռազմական ինստիտուցիաները, պետական մեքենան, որ քեզ էլ մեքենայա դարձնում: Էս մեքենաները կառավարողները ո՞նց են սպանելու հրաման տալիս: Իշխանությունն ու կապիտալը պահելու դրդմամբ: Բա սրանց ովա հրահրում, հրահանգում, թելադրում ? Մեծ մեքենաների ղեկավարները, մեծ իշխանությունը, մեծ կապիտալն ու փոքր մեքենաները պահելու, վերահսկելու ու վերարտադրելու համար:

Բայց էս ամենն էական չի, հիմա փիլիսոփայական հարցերին, փսլնքոտ սենտիմենտներին ու անպտուղ դատողություններին տրվելու ժամանակը չի, հիմա պետք է ոչխարների նման համախմբվենք ու անշեղորեն ՏԱՐԱԾԵՆՔ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
(որ հանկարծ համակարգը չփլվի)

***

– Արծրուն Հովհաննիսյանի էս մի նախադասությունն արդեն իրոք սիմպտոմատիկ ա․ «ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչը նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին»։ Եթե գլխի ընկնեք, թե ի՞նչ իմաստ ունի սթափ, ազգամետ և արհեստավարժ բնութագրիչները իրար կողքի շարել դիրքորոշում եզրի վերաբերյալ, ինձ էլ բացատրեք։

***

– Արտակարգ իրավիճակներում հայաստանյան լրատվամիջոցները դառնում են Հ1, Հ2, Հ3, Հ4, Հ5, Հ6, Հ7… Իսկ կուսակցությունները ՀՀԿ1, ՀՀԿ2, ՀՀԿ3, ՀՀԿ4, ՀՀԿ5…ինչի՞ց կլինի:

***

– Ու՜խ, մենք 200(!) ենք սպանել, ոչինչ, որ 18 հոգի մեզնից զոհվեցին։ Հայրենիքի համար էր։

Գնանք սաղին սպանենք։ Արյունները խմենք կամ գոնե Բաքվում չայ խմենք։ Մենք ճիշտ ենք, մնացածը՝ սխալ։ Մեր ասածին հավատացեք, մյուսներին՝ չէ, մեր ասածը տարածեք, մյուսներինը՝ չէ։ Մենք չենք հարձակվում, մեր վրա են հարձակվում։ Իրանց սերժիկը իշխանությունը պահելու համար ա անում, մերը՝ չէ։ Խաղաղություն մի՛ ուզեք, ոնց որ պաթետիկ վախկոտներ ըլնեք։ Մի՛ ուզեք խաղաղություն, որովհետև արյան քաղցը չի հագենում։ Դարձե՛ք զոհը մսաղացի, ֆեյսբուքում անպայման կգրեն astvac hogid lusavorvi ու մահիցդ դաս չեն քաղի։

Չենք փորձի զարգանալ, որ կանխենք պատերազմը, կպահանջենք ավելի շատ արյուն։ Մեր զինվորն իրանց զինվորին կսպանի, ու՜խ։ Դե հիմա մերոնք էլ կզոհվեն, բա պատերազմ ա, աստվածը կլուսավորի հոգիները…երևի։ Մեզ ու իրանց զենք կծախեն, հետո հրաման կտան՝ ֆա՛ս։ Բայց մեզ մեկ ա չի խանգարի լեշահոտը, մեզ կասեն, որ մեզ էլի արյուն ա պետք։ Մենք կհամաձայնենք ու մսաղացին կզոհաբերենք մեր երեխեքին։ Հայրենիքի համար ա։

***

– ինչպես և գիտենք․ գոյություն ունի միայն ինքնապաշտպանություն, պետական պաշտպանությունը միֆ ա, ՊՆ֊ն դարձել ա մամլո ծառայություն, պրեզիդենտ կոչեցյալը էս իրավիճակի հետ ընդհանրապես կապ չունի, հասարակությունը վճարում ա մարտի մեկը հանդուրժելու համար իր գինը, ես նստած եմ տաք տեղ տանը, իսկ Երանիկ տատը, որ կորցրել ա տղային, գերությունից ա փրկվել, հիմա էլ իր Վարազաբուն գյուղում նստած չգիտի վաղը սաղ կմնա թե չէ։

***

– Երբ սերժ սարգսյանը որևէ այլ բան է ասում, ոչ ոք չի հավատում, իսկ երբ հաղորդում է, թե «Այս պահի դրությամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մոտ վիրավոր, ԼՂ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը», բոլորը, չգիտես ինչու, հավատում են։ Կարծես նույն մարդը չի և երբեք սուտ չի ասել, կամ ներսում երբեք մարդ չեն սպանել ՀՀԿ-ականները։ Էլ չասեմ, որ տարիներ շարունակ երկու կողմի ժողովուրդներին հիմարի տեղ են դնում իշխանություններն ու միջազգայինները՝ պատշաճ տեղեկատվություն չտրամադրելով տեղի ունեցողի իրական պատճառների մասին։

***

– էրեխեք ջան, ադրբեջանական լրատվամիջոցներին մի վստահեք, միայն հայ ԿԳԲ-շնիկներին վստահեք:

– Կարող ենք նաև ավելացնել՝ ադրբեջանի միշիկներին մի վստահեք, միայն հայ միշիկներին վստահեք…

***

– մեր տղաները բառակապակցությունը դարձել է մեզնից դուրս մի բան, էդ գրողներից մեկին ասես՝ մեր տղան դու ես, գնա, կասի՝ չէ, ես փորձագետ եմ, բա հրացաններով, զենքերով պրոֆիլի նկարները… քավ լիցի, ոնց կուզեք, ոնց հարմար է, բայց սիրտս ցավում է, մանկությանս սոված պատերազմ-պատերազմ խաղերը չվերադառնան, իսկ այդ ընթացքում որոշները հարստանան, նախագահներ դառնան, հանդիպումներ ունենան, ու ամեն հանդիպումից զոհվենք, թիկունքից ոգևորելու բախտը ստանձնենք, տեսել եք չէ կամավորների շարքերը, հերթերը, ալեհերներն են նույնիսկ ոտքի, բոլորն են ոտքի, որ հաղթենք, հետո տարիներ անց թող հաղթանակները չդառնան ներքին պարտություն, ու սրամտություններս մի կտոր հաց վաստակելու վրա չմսխենք…

***

– Չի կարելի թույլ տալ, որ նման իրավիճակներից օգտվելով՝ պետությունները սահմաններ անցնեն և չարաշահեն իրենց իրավասությունները:

Հայաստանում, կրկնեմ, ռազմական և/կամ արտակարգ դրություն հայտարարված չէ, օրենքի ուժով սահմանափակված չեն քաղաքացիների որևէ իրավունքներ, այդ թվում՝ տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքը:

Իրավունքների հարցերը բարձրացնող քաղաքացիներին ազգի դավաճան և այլ պիտակներ կպցնելու փոխարեն անհրաժեշտ է ընկալել ընդամենը, որ շատ լավ է հասարակությունում նման քաղաքացիների առկայությունը, որոնք թույլ չեն տալիս պետություններին, առիթից օգտվելով, սահմանափակել բոլորի ազատություններն ու իրավունքները:

***

– Նկատո՞ւմ եք, ոնց ա ձեր համար Սաշիկի եղբայր Սերժը նման օրերին դառնում նախագահ։

***

– Երբ-որ էդ տարածքները մեզանից գրավել էին, դրա մասին պաշտոնական ոչ մի բան չէին ասում, էլ ի՞նչեր չգիտենք…

– Զորամասերի համարները, զորքի տեղաշարժը, հրամանատարական անձնակազմի կոշիկի համարները, տնեցիքի հեռախոսի համարները ու տենց

– Դու էլ գիտես, որ տարբեր բաներ ենք ասում: դուք Արծրուն շեյրեք

***

– Ամենալավը սերժն ա մոբիլիզացիա անում…

***

– գնա մեռի արի սիրեմ
գնա մեռի արի մեդալ տամ
գնա մեռի ասեմ էլի ծնի ու թող տղա լինի, որ մեծանա 18 տարեկան դառնա ու զինվոր դառնա, որ գնա մեռնի ասեմ ապրես, ապրես, ապրես
ինչ կլինի ապրես ու չգնաս
չմեռնես, չսիրեմ քեզ, չունենամ քեզ,
չունենամ քեզ, որ չգնաս
հանուն թալան պետ(երի)ությանը չմեռնես