Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Այս մասին հայտնում է ղարաբաղյան կողմը։
Նշենք, որ երեկ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում էին ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը: Եվս մեկ զինծառայող՝ Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը, վիրավորվել էր ապրիլի 16-ին։