Հայաստանի արտաքին պահուստները այս տարվա սկզբի համեմատ նվազել են 10 տոկոսով (172 միլիոն դոլարով)` հասնելով 568 միլիոն դոլարի, գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Չնայած վերջին տարիներին արտաքին պահուստները սովորաբար նվազում են, սակայն, ըստ օրաթերթի, այսպիսի տեմպը այնքան էլ «ավանդական» չէ։
ՀՀ արտաքին պահուստներից գումարը սովորաբար ուղղվում է արտաքին պարտքի մարմանը, ինչպես նաև դրամի փոխարժեքի կայունության պահպանման նպատակով արտարժութային ինտերվենցիաների իրականացմանը։
«Հատկապես մտահոգիչ է, որ արտաքին պահուստների նվազմանը զուգընթաց աճում է ՀՀ պետական պարտքը։ Միայն աս տարվա առաջին 3 ամիսներին մեր պետական պարտքը աճել է 576 միլիոն դոլարով և կազմել մոտ 5․2 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ այդ ամիսներին մեր արտաքին պահուստը նվազել է 10 տոկոսով, իսկ պետական պարտքը աճել է 12 տոկոսով։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ՀՀ տնտեսությունում արձանագրվող այս միտումները կունենան շարունակական բնույթ», – գրում է «ՀԺ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։