Հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված անձանց և նրանց 4 պատանդների սննդի հարցը լուծվել է: Այս մասին Խորենացի փողոցում հավավքվածներին ասել է Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն ասել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով այսօր հանդիպել և բանակցությունների է վարել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»խմբավորման հետ:
Սանասարյանի խոսքով՝ հարցը լուծվել է 22:00-ի սահմաններում. Բալասանյանը խոստացել է, որ այդ հարցով անձամբ ինքն է զբաղվելու և վաղվա համար սննդի խնդիրը նույնպես լուծվելու է:
Նշենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ասել էր, որ իրենք երկու օր է սնունդ չունեն:
Այսօր երեկոյան «Սասնա ծռերի» աջկիցները կրկին հավաքվել են Խորենացի փողոցում, որտեղից հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում ոստիկանները բռնությամբ հեռացրել էին մարդկանց: