14:30 «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ աքզատ են արձակվել վերջին երկու պատանդ ոստիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
12:30 Հուլիսի 17-ին Էրեբունու համայնքում գտնվող ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր առավոտյան բաց են թողել իրենց մոտ գտնվող 4 պատանդ ոստիկաններից 2-ին: Այս մասին ԶԼՄ-ներին ասել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նույն տեղեկատվությունը «Շանթ» հեռուստատեսության եթերում հաստատել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամագվոր, Ղարաբաղի պատերազմի վետարան Վիտալի Բալասանյանը, ով որպես միջնորդ է հանդիսացել Վարուժան Ավետիսյանի և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ միջև բանակցություններում: Ավետիսյանի խոսքով՝ ոստիկաններին ազատելը իրենց կողմից բարի կամքի դրսևորում էր:
4 պատանդ ոստիկաններից բաց են թողել 2 երիտասարդների, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեռևս մնում են ՊՊԾ գնդի տարածքում:
Բալասանյանը նշել է, որ մյուս երկու պատանդները ազատ կարձակավեն, երբ նեյտրալ գոտում ստեղծվի մամուլի կետ, որտեղ ԶԼՄ-ներն ազատ կկարողանան շփվել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: Միջնորդի խոսքով՝ այդ հարցը կարող է լուծում ստանալ մոտ ժամերի ընթացքում: