Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» Խմբի անդամներն այսօր այրել են 3 ծառայողական մեքենա, այդ թվում՝ գնդի ծառայողական «Շևրոլե» ավտոբուսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության՝ խմբի անդամները փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել այն:
Նշենք, որ երեկ գունդը գրավածները ոստիկանական «Գազել» էին այրել: «Սասնա ծռերի» անդամները դա անում են ի նշան բողոքի՝ արդեն 2-րդ օրն է ՊՊԾ գունդը գրաված խմբին սնունդ չի փոխանցվել, ինչպես նաև նրանց զրկել են էլեկտրականությունից ու կապի միջոցներից: