հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱԱԾ-ն ասել է՝ որ դեպքում կմեղմվի «Սասնա ծռերի» անդամների պատիժը

ԱԱԾ-ն ասել է՝ որ դեպքում կմեղմվի «Սասնա ծռերի» անդամների պատիժը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է արել Ոստիկանության ՊՊԾ  գունդը  գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին կամովին վայր դնել զենքը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ներկայումս խմբի անդամներին մեղադրանք է առաջադրված 3 հոդվածով՝ պատանդներ վերցնելը, շենքեր, շինություններ, տրանսպորտի ու կապի միջոցներ զավթելը և ապօրինի կերպով հրազեն պահել, փոխադրել և կրել: Նման հանցանքներ կատարած անձանց սպասում է մինչև 15 տարվա ազատազրկում:

ԱԱԾ-ն նշում է, որ ապօրինի զենքը և զավթածը հանձնելու, պահանջներից հրաժարվելու, պատանդներին ազատելու դեպքում՝  խմբավորման անդամները ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե  նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Միևնույն ժամանակ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն իսկ կատարված գործողությունների համար քրեական պատիժն անխուսաթփելիորեն վրա է հասնելու, բայց պատժի տեսակի և խստության աստիճանի վրա «էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետևանքների ծանրությունը»:

ԱԱԾ-ն նշում է, որ իր առաջարկն ընդունելու դեպքում «Սասնա ծռերի» անդամները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

 1. Դուրս գալ անցագրային կետից

2.  Զենքը պահել գլխավերևում և, թեքվելով աջ, առաջանալ մոտ 50 մետր:

3.  Շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը:

4.  Ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության աշխատակիցներին: