ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար երեկվանից ստորագրահավաք էր սկսել, որը ձախողվեց: Պատգամավորը հայտարարեց, որ հավաքվել է ընդհամենը 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա, քանի որ անհրաժեշտ էր ևս 25 պատգամավորի ստորագրություն:
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի շարք պատգամավորներ կապվել են իր հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ. «ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»։
Նշենք, որ արտահերթ նիստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ ստորագրել էին պատգամավորներ Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և Իշխան Խաչատրյանը: