«Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից զենքերը վայր դնելուց հետո նախաքննական մարմինը բազմաթիվ թերացումներ է թույլ տվել։ Մինչ այդ էլ ԱԱԾ֊ն արդեն իսկ խախտել է անմեղության կանխավարկածը՝ իր հայտարարության մեջ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչ անվանելով։ Epress.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը վերլուծում է «Սասնա ծռերի» անդամներին պաշտպանող փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։
«Մինչ այս պահն առնվազն գրագետ իրավաբանություն չկա։ Հուսանք, որ ինչ֊որ պահից կսկսի իրավաբանությունը գործել», ֊ մասնավորապես, հայտարարել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ այսօր հանդիպել է իր պաշտպանյալներից մեկին վիրավոր Աշոտ Պետրոսյանին, ով հացադուլ է հայտարարել և հրաժարվել է դեղորայքից՝ հանդիպում պահանջելով երգահաններ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում․