Էջմիածին-Երևան-Էջմիածին գիծը սպասարկող 80 տաքսու վարորդները պարտավոր են օրական 5000 դրամ վճարեն գծատիրոջը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արման Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացել է «Հրապարակ» օրաթերթը՝ զրուցելով վարորդներից մեկի հետ, որը հրաժարվել է նշել իր անունը։
Գծատերն օրական 400 հազար դրամ ստանում է միայն տաքսու վարորդներից՝ առանց որևէ ներդրում կատարելու։
«Ոչ վառելիքի գումար ա տալիս, ոչ անվադողեր, ոչ մեքենայի մաշվածության գին ա հանում, բայց ամեն վարորդից օրական պարտադիր 5 հազար դրամ ա տանում», – ասել է վարորդը՝ նշելով, որ «գլխից ձեռ չի քաշել, որ անուն-ազգանունով ներկայանա»։
Թերթի հաղորդմամբ՝ բոլոր 80 մեքենաներն էլ անձնական օգտագործման են։
«Մարդիկ իրենց անձնական մեքենաները բերել են՝ տաքսու տակ են քշում, որ ընտանիք պահեն։ Իսկ իրենք, բան չանելով, օրական մուծվելու պահանջ են դնում։ Ո՞վ ա տեսել, որ առանց կոպեկ ներդնելու միլիոններ ստանան։ Տենց բան մենակ մեր երկրում կարա լինի»,- ասել է մեկ այլ վարորդ, որը նույնպես հրաժարվել է ներկայանալ։