Oգոստոսի 23-ին հայկական կողմին է վերադարձվել օգոստոսի 7-ին Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած Արարատի մարզի Այգեպատ գյուղի 62-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը։ Այս մասին երեկ երեկոյան գրել է Contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին։
Epress.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից հայտնել են, որ արդեն հանդիպել են Աղեկյանի հետ, սակայն, համաձայն կոմիտեի ներքին կանոնադրության, չեն կարող տեղեկացնել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական վիճակում է գտնվում Աղեկյանը։