ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական, Արարատի մարզի Մխչյան համայնքի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն առաջիկա ընտրություններին միայնակ է մասնակցելու, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Պողոսյանի մրցակիցն ինքնաառաջադրված, անկուսակցական Ռոբերտ Նիկողոսյանն էր, ով ինքնաբացարկ է հայտնել։
«Սա Արարատի մարզի համայնքներում սպասվող ընտրություններում արձանագրված միակ ինքնաբացարկը չէ։ Այլ համայնքներում նույնպես առաջադրված թեկնածուները հրաժարվել են պայքարից՝ որպես կանոն, մենակ թողնելով գործող համայնքի ղեկավարներին, որոնց մեծ մասը ՀՀԿ-ականներ են»,- գրում է թերթը։
Ինքնաբացարկ են հայտնել նաև Բաղրամյան համայնքում գյուղապետի հետ մրցակցության դուրս եկած միանգամից 2 թեկնածուներ, իսկ 4-րդ թեկնածուն ավելի վաղ էր հրաժարվել առաջադրումից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում