Home / Հայաստան / Գործուղման մեկնած վարչապետը պարտավոր էր ներկա լինել 2017֊ի բյուջեի քննարկմանը

Գործուղման մեկնած վարչապետը պարտավոր էր ներկա լինել 2017֊ի բյուջեի քննարկմանը

Այսօր Ազգային ժողովը սկսել է 2017 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը՝ առանց այն ներկայացնող Կառավարության ղեկավարի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն պատճառաբանել է՝ Կարեն Կարապետյանը գտնվում է գործուղման մեջ։ Վարչապետը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետի բացակայությունը նախ նկատել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում և կառավարությունն այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է», ֊ ասել է նա։

Կարեն Կարապետյանի բացակայությունը քննադատել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը, համաձայն Սահմանադրության 80 հոդվածի, հերթական նիստի կոնկրետ օրը պետք է այստեղ նստած լինի։ Ինքն իրավունք չունի, բացի այստեղ նստած լինելուց, աշխարհի որևէ այլ կետում լինել», ֊ ասել է նա։