Home / Կանանց իրավունքներ / Մեր ընտանիքներում նման բան չկա, պնդում են ընտանեկան բռնությունն արդարացնողները

Մեր ընտանիքներում նման բան չկա, պնդում են ընտանեկան բռնությունն արդարացնողները

Ի՞նչ անել երբ ամուսինը ֆիզիկական ուժ է կիրառում ձեր դեմ։ Որտե՞ղ փնտրել իրավաբանի և հոգեբանի աջակցություն։ Կանանց աջակցման թեժ գծի հեռախոսահամարները և այլ տեղեկատվությամբ թերթիկներ այսօր Երևանի կենտրոնում անցկացված իրազեկման երթի ժամանակ բաժանում էին կանանց իրավունքների պաշտպանության զբաղվող ՀԿ֊ները։ Երթով մեկնարկում է ամեն տարի անցկացվող «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը»։ Նշենք, որ այս տարվա ընթացքում տեղի է ունեցել կանանց նկատմամբ բռնության հետևանքով սպանության արձանագրված 7 դեպք։

1women

3women

Երթի մասնակիցներն անցել են համալսարանների կողքով՝ Ճարտարագիտական, ԵՊՀ, Տնտեսագիտական, Մանկավարժական, տեկեղատվական թերթիկները բաժանելով, առաջին հերթին, ուսանողներին։

Ուսանող աղջիկները հիմնականում նշում էին, որ ընտանեկան բռնության մասին չեն լսել և առավել ևս իրենց ընտանիքներում նման բան չկա։ Տղաներից շատերը փորձում էին կատակել․ «Ակցիա եք անում, որ էս 16 օրում ավելի քիչ ծեծենք կանանց», «Հա, տվեք էդ բուկլետը, իմանանք ոնց ա ճիշտ ծեծելը» և անթաքույց արդարացնում էին կնոջ նկատմամբ բռնությունը՝ «եթե տղամարդու նեռվերն էլ չի հերիքում», «եթե կինը հասցրել ա» և այլ նման դեպքերում։

Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք, որոնք ասում էին, թե ընտանեկան բռնությունը նորմալ է, հերքում էին, որ դա երբևէ պատահել է իրենց ընտանիքներում։

«Դե հիմնականում գյուղերում է․․», ֊ ասում էին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում

2women