«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրեն Արմեն Թովմասյանը: Նման որոշում է կայացվել այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։
Կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ և որոշել կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:
Նիստի ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խմդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անցկացրել հրապարակում ու պահանջել մոտ մեկ ամիս առաջ նշանակված տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։
Սաները նշել էին, որ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև կրթահամալիրում աշխատող սպաների նկատմամբ։