Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի վնասը հաշվարկվել է և որոշվել է, որ ընկերությունը պետք է բյուջե մուծի 6.33 միլիոն դրամի բնապահպանական վճար: Այս մասին տեղեկացնում է ecolur.org-ը՝ հղում անելով ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության վրա:
Epress.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր պոչամբարում տեղի ունեցած վթարի մանրամասների մասին:
Հանքաարդյունաբերող կոմբինատի բնապահպանական բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը պարզաբանել էր, որ վթարը կապ չունի ընթացող արտադրության հետ, ուստի այն չէր կանգնեցվել: