Երեք օր առաջ Տավուշի մարզի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, այսօր հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։
Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց կայքը տեխնիկական խնդիրներ ունի, ուստի դեպքի մասին տեղեկատվությունը այնտեղ զետեղված չէ։ Նա նշել է, որ «փետրվարի 28-ին ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթուն, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային 3 զինծառայողներ ստացել են բեկորային վնասվածքներ և տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ»։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ,պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: