Վարչական դատարանն այսօր անվավեր է ճանաչել ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ Պաշտպանության նախարարության որոշումը։ Դատավոր Կարեն Ավետիսյանը ՊՆ-ին պարտավորեցրել է փոխանցել կենսաթոշակը Սարգսյանին։
Բացի դրանից, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՊՆ֊ի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները։
Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի բնակիչ Սվետլանա Սարգսյանը 2001 թվականի նոյեմբերի 1-ից ստացել է կերակրողին կորցնելու կենսաթոշակ իր որդու՝ ղարաբաղյան պատերազմում անհայտ կորելու հիմքով: 2014 թվականից, սակայն, դադարեցվել է կենսաթոշակի վճարումը: Սարգսյանը դիմել էր Վարչական դատարան՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և նախկինում չվճարված գումարներն իրեն տրամադրելու պահանջով: ՊՆ֊ի ներկայացուցիչը դատարանում պնդել էր, որ կենսաթոշակը դադարեցվել է, քանի որ գործում չկա տեղեկանք Սարգսյանի որդու զոհվելու տեղի և ժամանակի մասին։ Հայցվոր կողմը նշում էր, որ նման տեղեկանք հնարավոր չէ ներկայցնել, քանի որ պատերազմի մասնակիցը անհայտ կորած է։
Գործի մանրամասները՝ այստեղ