Թմրամիջոց օգտագործող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին ԶԼՄ֊ներում հրապարակվող տեղեկությունների մեծ մասի հեղինակը ՀՀ ոստիկանությունն է (73.5%)։ Մնացած տեղեկությունների աղբյուրը հիմնականում այլ պետական մարմիններն են, և միայն հրապարակումների 1.3 տոկոսն է օգտվել տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրներից։ Այս եզրակացությանն է եղել Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը ԶԼՄ֊ների շրջանում անցկացված մշտադիտարկումից հետո (2015-2016թթ)։ Մշտադիտարկման արդյունքները կազմակերպությունը հրապարակել է այսօր։
Հեղինակները նշում են, որ ոստիկանությունը հիմնականում հայտնել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում պաշտոնական հանդիպումների, պայքարի արմատական բարելավման, ոստիկանների վերապատրաստումների, հայտնաբերված դեպքերի մասին։
Ոստիկանության ինտերնետային էջում հրապարակված նյութերից մեկն անդրադարձել է 2016 թվականի հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնցից ոմանց Ոստիկանությունը ներկայացրել է որպես «թմրամոլության հակում ունեցող» անձինք։
Հասարակական հնչեղության մեկ այլ բողոքի ակցիայի՝ Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի դեպքում ևս շահարկվել թմրամիջոցներ օգտագործման լուրերը։
Պետական մարմինների հրապարակումները բովանդակային վերլուծության ենթարկելով՝ զեկույցի հեղինակներն արձանագրում են «պետության կողմից թմրամիջոցների բնագավառում առողջապահական, սոցիալ֊վերականգնողական խնդիրների վերաբերյալ պատշաճ ուշադրության բացակայության և կիրառվող քաղաքականության մեջ քրեական հետապնդման բնյութի գործողությունների գերակայության» մասին։
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ