ՀՀ Կառավարությունը նախատեսում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով։ Այս մասին ասված է կառավարության ապրիլի 20-ի նիստի օրակարգում։ Համաձայն որոշման նախագծի՝ այս արտոնությունը տրամադրվում է, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայաստանում իրականացնում է «ներդրումային ծրագիր»։
Հիշեցնենք, որ ընկերությունը հայտ է ներկայացրել շահագործել Վայոց ձորում գտնվող Ամուլսարի հանքը, արտահանել արծաթ և ոսկի։ Սա ընկերության հանքաարդյունաբերական առաջին փորձն է։ Բնապահպանները խիստ քննադատության են արժանացնում ընկերության ներկայացրած ծրագիրը չի ողջունվում՝ նշելով, որ այն վտանգ է պարունակում Արփա գետի և Սևանա լճի համար։
Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն ստացել է պետության կողմից ընդերքօգտագործման թույլտվությունը, որը, սակայն, այժմ վիճարկվում է վարչական դատարանում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարիների ընթացքում ընդլայնել է իր նախնական ծրագիրը․ եթե 2009 թվականին այն նախատեսում էր մեկ տեղամասի շահագործում, ապա այսօր արդեն 3 առանձին տեղամասի շահագործման և ցիանային ֆաբրիկայի ծրագիր ունի։ «Լիդիան Արմենիան» նաև հասցրել է դրամական միջոցներ հայթայթել․ հանքը շահագործելու ծրագիրն իրականացնելու համար ընկերությունը 24 միլիոն ԱՄՆ դոլլար վարկ է ստացել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։