ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է 3900 եվրո հատկացնել Շիրակի մարզում գործող «Գալա» հեռուստաընկերությանը, որը հայաստանյան դատարանների դեմ բողոքել և մայիսի 4-ին հաղթել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
«Գալա» հեռուստաընկերությունը պնդում է, որ իր դեմ կեղծ մեղադրանքներ են բերվել և հարկային ճնշումներ կիրառվել, երբ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և հոկտեմբերի 14-ին հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին քննադատող ելույթը։
Պետեկամուտների կոմիետն հայտարարել է, որ «Գալան» խուսափել է 25․6 միլիոն դրամ (51 հազար եվրո) հարկային պարտավորություններից։ «Գալան» չի ընդունել մեղադրանքը և դատարանում փորձել է պաշտպանվել, սակայն, ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների, դատաքննությունը անցել է խախտումներով, մասնավորապես, չեն հարցաքննվել կարևոր վկաներ, այդ թվում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը։
ՄԻԵԴ֊ն իր վճռով հաստատել էր, որ խախտվել է ԶԼՄ֊ի արդար դատավարության իրավունքը։
Ըստ լրատվամիջոցի՝ բացի բարոյական վնասից, իրենք կրել են նյութական վաս 64,000 եվրոյի չափով։
«Գալա» հեռուստաընկերության փաստաբան Կարեն Թումանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք դիմել են Վճաբեկ դատարան։
«Հայաստանի օրենքով՝ ՄԻԵԴ վճիռը համարվում է նոր երևան եկած հանգամանք, և քանի որ հենց արդար դատավարության իրավունքի խախտումն է արձանագրվել, դիմել ենք գործի վերաբացման համար։ Այն ժամանակ Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վերադարձրել էր, վարույթ չէր ընդունել, այժմ Վճռաբեկից դեռ պատասխան չենք ստացել»,֊ ասել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ հեռուստաընկերությունը ստիպված էր եղել վճարել մոտ 100.000 դոլարի չափ գումար՝ իբր հարկային պարտավորություններից խուսափելու պատճառով, գումարը հավաքվել էր հեռուստատեսության կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ։