Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ 2-րդը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փեսան, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այլ անձանց թվում ներգրավված են փողերի լվացման մեջ։ Նման փաստեր է բացահայտել «Դրախտային փաստաթղթեր» կոչվող հետաքննությունը, որին մասնակցել են մի քանի հայտնի լրատվամիջոցներ։ Այդ լրատվամիջոցներից մեկը՝ գերմանական Süddeutsche Zeitung֊ը, որն իր ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերը փոխանցել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին (ICIJ), որն էլ հետաքննության մասնակից է դարձրել 67 երկրներից 300-ից ավել լրագրողների։
Ինչպես նշվում է «Դրախտային փաստաթղթերում», թագուհի Էղիսաբեթը մոտ 10 միլիոն ֆունտ է ներդրել Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող, Ատլանտիկ օվկիանոսի ավազանգում տեղակայված Կայմանյան կղզիներում և Բերմուդայում, որոնք օֆշորային գոտիներ են։
Թագուհու խոսնակն արդեն արձագանքել է, որ Էղիսաբեթ ինքնակամ վճարում է հարկեր իր բոլոր ներդրումներից։ Սակայն բրիտանական լրատվամիջոցները հարցնում են՝ արդյոք միապետն իրավունք ունի անել նման ներդրումներ առհասարակ։ Հատկապես եթե հաշավի առնել, որ թագուհու գումարները հետագայում ներդրվել են բրիտանական BrightHouse ընկերությունում, որը զբաղվում է տան սարքավորումների ապառիկ վաճառքով և հայտնի է, որ անապահով մարդկանց բարձր տոկոսներով ապրանքներ վաճառվելու համար տուգանվել է և պարտավորվել փոխատուցել 250.000 հաճախորդներին խաբելու համար։ Թագուհու խոսնակը նշել է, որ իրենք տեղյակ չէին, թե թագավորական ներդրումները գնալու են նաև BrightHouse։
«Դրախտային փաստաթղթերը» նաև ցույց են տվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ նախընտրական խոստում էր տալիս ամերիկյան գումարները օֆշորներից հետ բերել երկիր, և նրա ֆինանսական խորհդականները, ընտանիքի անդամները, օրինակ՝ փեսան, ինչպես նաև գործընկերները ևս գումարներ ունեն օֆշորային գոտիներում։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախագահել է օֆշորային ընկերություն, որը զբաղվել է Յեմենից բնական գազ արտահանելով։
«Դրախտային փաստաթղթերը» նաև ապացուցում են, որ ԱՄՆ առևտրի քարտուղար Վիլբուր Ռոսսը կապված է ռուսական «Սիբուր» ընկերության հետ, որի միջոցով բնական գազ է վաճառել։ «Սիբուրի» սեփականատեր Գենադի Տիմչենկոն ամերկական պատժամիջոցների տակ է գտնվում։ Ռոսսի ունցեցվածքը՝ 2 միլիարդ դոլար, ևս ներդված է օֆշորային Կայմանյան կղզիներում։ Ի դեպ, «Սիբուրի» համասեփականատերը միլիարդատեր Կիրիլ Շամալովն է, ով, արևմտյան ԶԼՄ֊ների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փեսան է։
Հետաքննությունը նաև բացահայտել է, որ ռուսաստանցի միլիադրատեր Յուրի Միլների միջոցով՝ Ռուսաստանը գնել է Twitter֊ի և Facebook֊ի մասնաբաժինների 5%-ը և 8%֊ը։ Այս բացահայտումը կարևոր է հատկապես Ռուսաստանի՝ ԱՄՆ֊ի վերջին նախագահական ընտրություններին միջամտելու քրեական գործի շրջանակներում։