Մասիս քաղաքում երեկ՝ ժամը 19։30-ի սահմաններում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինն ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի, հայտնում է ոստիկանության հետ համագործակցող shamshyan.com կայքը։
Ոստիկանները տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են 32-ամյա Դավիթ Մանվելյանին, իսկ լոգարանում՝ 27-ամյա Ա. Հ.-ին։ Տղամարդուն տեղափոխել են բաժին, կնոջը տեղում օգնություն է ցուցաբերվել։