«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու համար, նոր մեղադրանք է առաջադրվել։
Armtimes.com֊ի փոխանցմամբ, Մանուկյանի դատապաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):
Փաստաբանի խոսքով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել, ոչ էլ հարցաքննվել է: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները: