Home / Բանակ / Զինվորի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը

Զինվորի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը

Epress.am․ այս հոդվածի թվերը դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև, որ Պաշտպանության նախարարությունը թերանում է ժամկետային զինծառայողների սննդի, համազգեստի և հիգիենայի պարագաների տրամադրման հարցում՝ այդ բեռը թողնելով զինվորների ծնողների ուսերին։ Դրա մասին կարող են վկայել գրեթե բոլոր ծառայողներն ու ծառայածները, ինչպես նաև նրանց բարեկամները։

2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):

Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:


Սննդի տեսակ


ՊՆ


ՈՍ


ԱԱԾ


ԱԻՆ

Հաց՝ ցորենի ալյորից, 1-ին տեսակի


650 գր


700 գր


750 գր


750 գր

Ալյուր՝ ցորենի, 1-ին տեսակի

10 գր

10 գր

Ձավարեղեն՝ տարբեր

120 գր

120 գր

120 գր

120 գր

Մակարոնեղեն

40 գր

40 գր

40 գր

40 գր

Միս՝ ոսկռոտ

175 գր

175 գր

175 գր

175 գր

Ձուկ՝ սառեցված, առանց գլխի


100 գր


100 գր


100 գր


100 գր

Կենդանական ճարպ՝ մարգարին


20 գր


20 գր


20 գր


20 գր

Բուսական յուղ՝ ձեթ

20 գր

20 գր

20 գր

20 գր

Կարագ՝ սերուցկային

20 գր

20 գր

20 գր

20 գր

Հալած պանիր

30 գր

20 գր

25 գր

25 գր

Խտացրած կաթ՝ շաքարով

20 գր

40 գր

100 գր (կաթ)

100 գր (կաթ)

Հավի ձու (շաբաթական)

4 հատ

4 հատ

4 հատ

4 հատ

Շաքարավազ

60 գր

70 գր

70 գր

70 գր

Կերակրի աղ

20 գր

30 գր

20 գր

20 գր

Թեյ

1

1

1

1

Դափնու տերև

0,1 գր

0,1 գր

0,2 գր

0,1 գր

Պղպեղ՝ կարմիր

0,2 գր

0,3 գր

0,3 գր

0,3 գր

Պղպեղ՝ սև

0,2 գր

Քացախ

1 գր

1 գր

2 գր

2 գր

Տոմատի մածուկ

6 գր

6 գր

6 գր

6 գր

Կետչուպ

20 գր

20 գր

Կարտոֆիլ

600 գր

600 գր

600 գր

600 գր

Կաղամբ

130 գր

130 գր

130 գր

130 գր

Գազար

50 գր

30 գր

50 գր

50 գր

Բազուկ

30 գր

50 գր

30 գր

30 գր

Գլուխ սոխ

50 գր

50 գր

50 գր

50 գր

Օշարակ

28 գր

28 գր

200 գր (հյութ)

200 գր (հյութ)

Թարմ լոլիկ, կամ վարունգ

40 գր (հուլիս-սեպտեմբեր)

Չորացած կանաչի՝ տարբեր


0,5
գր




Խնձոր

100 գր (օգոստոս-նոյեմբեր)


Մուրաբա

20 գր (հոկտեմբեր-ապրիլ)


Մարինադ

40 գր (դեկտեմբեր-հունվար)


Մանանեխի փոշի

0,3 գր

0,3 գր

Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։

Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։

Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։

Սննդակարգերում կան նաև տարբերություններ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։

Ռաֆայել Աֆրիկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»