Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում փետրվարի 22-ին ծառայակից կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Այս մասին գրում է Aravot.am-ը՝ չնշելով զինծառայողի անունը։
«Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երևան՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», – նշում է կայքը։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել:
Կայքը նշում է, որ նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել: