Գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խումբն 2004թ-ից շահագործում է Քաջարանի հանքավայրն ու Արծվանիկի պոչամբարը։ Այդ խմբի դուստր ընկերություն «Քրոնիմետ Էնվիրոթեքը» ստացել է «Հումքային արդյունավետության գերմանական 2017թ․ մրցանակը»՝ արդյունաբերական մետաղային թափոնների մշակման մեջ ներդրած իր համակարգերի համար, ինչի մասին 2018թ․ հունվարի վերջին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական ու էներգետիկ հարցերի նախարարության ղեկավար Մաթիաս Մախնիգը։ Իսկ նրա մեկ այլ դուստր ընկերությունը՝ «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ»-ը, որը Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 60 տոկոս բաժնետերն է՝ շարունակում է աղտոտել Հայաստանի գետերի ջրերը, հայտնում է Սյունիքից Հայկական բնապահպանական ճակատը։