Home / Կանանց իրավունքներ / #նենց չանես ձվերդ էլ ջարդենք․ գրաֆիտիներ Երևանում մարտի 8-ին

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք․ գրաֆիտիներ Երևանում մարտի 8-ին

Այսօր Երևանի տարբեր վայրերում «#նենց չանես ձվերդ էլ ջարդենք» գրառումով գրաֆիտիներ են հայտնվել։ Մի քանի նման գրաֆիտիներ են արվել Երևանի քաղաքապետարանի շրջակայքում։ Գրաֆիտիների լուսանկարները սոցցանցերում տարածվում են հետևյալ տեքստով․

Իշխանություն,

Դու ինձ ծեծում ես ու ծաղիկ ես տալիս,

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք:

Դու ինձ տանը խոշտանգում ու վառում ես,

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք:

Դու ինձ կացնահարում ես ու բացիկ ես նվիրում,

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք:

Դու ինձ ամեն օր նվաստացնում ես ու էսօր կենացս ես խմում,

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք:

Դու ինձ բռնաբարում ես ու մեդալ ես տալիս,

#նենց չանես ձվերդ էլ ջարդենք:

Դու ինձ փորձում ես դարձնել հանդիսանքի մաս ու քեզ հանցակից.

Իշխանությունդ չի անցնելու,

# Ձվե’րդ ենք Ջարդելու: