Home / Կանանց իրավունքներ / Քույր֊քաղաքներին կոչ են անում խզել կապերը Երևանի հետ

Քույր֊քաղաքներին կոչ են անում խզել կապերը Երևանի հետ

55 անհատներ և կազմակերպություններ Երևանի 23 քույր-քաղաքներին առաջարկում են միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագրերը, քանի դեռ չեն պատժվել Երևանի Ավագանու փետրվարի 13-ի նիստին բռնարարք կատարած անձինք ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քանի դեռ Ավագանու կազմը չի փոխվել։

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Երևանի ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրանանգով ավագանու այլ անդամները և քաղաքապետարանի աշխատակիցները հարձակվել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի վրա, հրապարակայնորեն ֆիզիկական բռնություն գործադրել նրանց հանդեպ, հայհոյել, կատարել սեռական ոտնձգություն, սպառնացել այլ բռնություններ կատարել, բռնի վտարել են նիստի դահլիճից։ Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը ցանկացել են բարձաձայնել Նուբարաշեն թաղամասի կալանավայրի անսարք կոյուղու խնդիրը և բնակիչների տված կոյուղաջուրը բերել են ավագանու նիստերի դահլիճ։

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով և ներկայությամբ տեղի ունեցած բռնարարքների համար, այլև շարունակել է ավագանու այս ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները։ Քաղաքապետարանը նաև որոշում է կայացրել ապօրինաբար սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ավագանու նիստերին։

Բռնարարքներից անցել է 10 օր, սակայն ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը՝ ՀՀԿ֊ն, որը մեծամասնություն է նաև խորհրդարանում, ոչ միայն հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ, այլև արդարացրել է բռնությունները՝ մեղադրելով ավագանու կին անդամներին և հնչեցնելով կոպտագույն սեքսիստական արտահայտություններ։ Որոշ լրատվամիջոցներ նույնպես շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ։

Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես արձագանքել են մեծ ուշացումով՝ հանրային բողոքի ու պահանջից հետո։ Քննություն է կատարվում առավելապես մեղմ պատիժ ենթադրող քրեական հոդվածների շրջանակներում։

Բռնարար և կոռումպացված քաղաքապետով ու ավագանու անդամներով քույր-քաղաք ունենալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքի ղեկավարությանն ու բնակչությանը, ուստի կոչ ենք անում Ձեզ կիսել մեր մտահոգությունն ու հրաժարվել բռնարար կառույցի հետ համագործակցությունից», ֊ մասնավորապես, ասված է բաց նամակում։

Բաց նամակն ուղարկվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվույի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշնևի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլույի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի և Անտոնիի քաղաքապետերին։

Կոչին միացածները՝

Աննա Նիկողոսյան

Մարինե Մարգարյան

Աննա Շահնազարյան

Լուսինե Թալալյան

Սուսաննա Գյուլամիրյան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ

Սոֆյա Մանուկյան

Արմինե Իշխանյան

Նելլի Սարգսյան

Անահիտ Սարգսյան

Ռուզաննա Գրիգորյան

Ալեքս Սարդար

Աննա Ժամակոչյան

Նանա Մանթաշեվա

Լևոն Բարսեղյան, Գյումրու ավագանու անդամ

Մարիաննա Գրիգորյան

Կանանց իրավունքների Տուն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Գևորգ Քեհյան

Կոմունա

Մարիամ Խուրշուդյան

Սևան Պետրոսյան

Անուշ Խաչատրյան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Մայրանուշ Դավթյան Գևորգյան

Լուսինե Նավասարտյան

Անահիտ Սիմոնյան

Նուարդ Մինասյան

Միլենա Աբրահամյան

Վարդինե Գրիգորյան

Էկոլոգիական իրավունք ՀԿ

Էլվիրա Մելիքսեթյան

Կարեն Հակոբյան

Լալա Ասլիկյան

Մարալ Բավական

Ալիսա Քամալյան

Լիդա Մինասյան

Հանուն Հավասար իրավունքների ՀԿ

«Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնություն

Լառա Ահարոնյան

Հասմիկ Գևորգյան

Միլենա Տադուխեպա

Նելլի Փայտյան

Կարինե Ղազարյան

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Թեհմինե Ենոքյան

Ռուզաննա Ծատուրյան

Սարգիս Խարազյան

Վահան Իշխանյան

Զարուհի Հովհաննիսյան

Լուսինե Սարգսյան

Նակա Դուլի

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Էլմոն Եղնուկյան

Զառա Հարությունյան

Արփի Բալյան