Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում նախօրեին ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը news.am-ին հայտնեց, որ զինծառայողը տեղափոխվել է Երևան, գտնվում է հոսպիտալում, վիճակը կայուն է: «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց նա՝ առանց դեպքի հանգամանքները մանրամասնելու: