Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասված է․
«Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն:
Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»: