հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Կասեցվել են Էրեբունու ծեծը կազմակերպած քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները

Կասեցվել են Էրեբունու ծեծը կազմակերպած քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը դատախազության որոշմամբ ժամանակավորապես կասեցրել են պաշտոնավարումը։ Նրանք կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում  խաղաղ ցուցարարներին ծեծելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը եւ Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը», – ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: